Բաժիններ՝

Թուրքիայում արտակարգ դրություն չի սահմանվի. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքիայում արտակարգ դրություն չի սահմանվի: Այս մասին, հղում կատարելով Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին, հայտնում է TRT Haber-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիայում արտակարգ դրություն սահմանելը բխում է բացառապես մի շարք ահաբեկչական կազմակերպությունների հետաքրքրություններից:
Քուրթուլմուշի խոսքով՝ Թուրքիայի բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է ջանքեր գործադրեն երկրում ստեղծված վիճակը կարգավորելու համար:

Նախօրեին Թուրքիայի մի շարք ընդդիմադիր կուսակցությունները կոչ էին արել երկրի ժամանակավոր կառավարությունը երկրի հարավարևմտյան նահանգներում արտակարգ դրություն հայտարարել զինվորականների ու ոստիկանների վրա հաճախակի դարձած հարձակումների հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930