Բաժիններ՝

Սիրիայում իսլամիստներն առանցքային ավիաբազա են գրավել

«Ալ-Քաիդայի» հետ առնչություն ունեցող սիրիացի ապստամբները երկար մարտերից հետո գրավել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգի խոշորագույն ավիաբազան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Զինյալները գրեթե երկու տարի փորձում էին տիրանալ «Աբու ալ-Դուխուր» ավիաբազային: Ներկայում զինյալների տիրապետության տակ է գտնվում նահանգի մեծ մասը:

Ապստամբները, որոնք կանգնած են հարձակման հետևում, իսլամիստների կոալիցիայից են: Այդ կոալիցիան իրեն հորջորջում է «Հաղթանակի բանակ»: Այն զինված խմբավորումների միություն է, որի մեջ մտնում են «Ալ-Քաիդայի» սիրիական թևն ու «Նուսրա ճակատը»:

Մարտի վերջից սկսած՝ ապստամբները գրավել են նահանգի մի քանի քաղաք, ներառյալ Իդլիբն ու Ջիսր-ալ-Շուղուրը:
Սիրիացի զինվորականները ավիաբազան կորցնելուց հետո ամբողջությամբ հեռացել են Իդլիբ նահանգից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930