Բաժիններ՝

Ուկրաինան կարող է կրկնել Սիրիայի ճակատագիրը. Եվրահանձնաժողոի ղեկավար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում, կարող է վաղը տեղի ունենալ նաև Ուկրաինայում: Այս մասին նա ասել է Եվրախորհրդարանի նստաշրջանում՝ Եվրամիության վիճակի վերաբերյալ ամենամյա ելույթի ժամանակ:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում, կարող է վաղը տեղի ունենալ նաև Ուկրաինայում, այդ իսկ պատճառով մենք չպետք է փախստականներին բաժանենք ըստ կրոնի կամ համոզմունքների»,- Յունկերի խոսքերը մեջբերում է TASS-ը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին բարեփոխումների անցկացման հարցում:

«Մենք ամբողջությամբ աջակցում ենք Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին բարեփոխումների անցկացման հարցում, որոնք այնքան էլ հեշտ չէ իրականացնել այդ երկրում: Մենք ցանկանում ենք տեսնել կոռուպցիայից ձերբազատված Ուկրաինա»,- հավելել Յունկերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930