Բաժիններ՝

Ոսկյա շղթան գողացել և գրավադրել է բանկում

Սեպտեմբերի 8-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի տնից ոսկի են գողացել:

Պարզվել է, որ սեպտեմբերի 7-ի ժամը 17-ից մինչև ժամը 23.45-ն ընկած ժամանակահատվածում 1979 թ. ծնված Սեդա Շ.-ի տան ննջասենյակի զգեստապահարանից գողացել են ոսկյա շղթա` պատճառելով 168.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, բաժին են հրավիրել 1973 թ. ծնված Գոհար Պ.-ին, ով խոստովանել է, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 15:00-ի սահմաններում, տարա բերելու նպատակով գնացել է Սեդա Շ.-ի տուն և երկրորդ հարկի հյուրասենյակի սեղանին նկատելով ոսկյա շղթան` գողացել է, ապա գրավադրել բանկում:
Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս