Բաժիններ՝

Գյուղական կրպակում թմրամիջոց է հայտնաբերվել

Ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում՝ օրերս Խնձորեսկ գյուղի 37-րդ փողոցի թիվ 41 հասցեում գտնվող կրպակում, ընթերակաների ներկայությամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն:

Կրպակի հատակից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ 2,7 գ դեղնականաչավուն զանգվածով, պահարանի դարակից՝ մեկ այլ փաթեթ՝ 19,6 գ դեղնականաչավուն չոր զանգվածով:

Կրպակի սեփականատեր Ս. Գ.-ն հայտարարել է, որ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է, որը 2015 թ. հուլիսին քաղել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղի հարակից տարածքում, կանեփի թփերից:

Հայտնաբերվածն առգրավվել է` փորձաքննության ուղարկելու համար:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930