Եվրահանձնաժողովի ղեկավարը կհայտարարի փախստականների ընդունման նոր քվոտաների մասին
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարությունը այսօր, ինչպես սպասվում է, կհայտարարի կոնկրետ միջոցառումների մասին, որոնք ուղղված են լուծել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր վատագույն միգրացիոն ճգնաժամը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը պետք է հայտարարի միության անդամ երկրների շրջանում 120 հազար ներգաղթյալների տեղաբաշխման քվոտաների չափերի մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պարտադիր քվոտաները, որոնք կսահմանեն, թե քանի ներգաղթյալի պետք է ապաստան տրամադրի ԵՄ երկրներից յուրաքանչյուրը: Ըստ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ դա կդառնա առաջին քայլը, որը ձեռնարկվելու է ընթացիկ ճգնաժամի լուծման ուղղությամբ:
Մերկելի խոսքով՝ Գերմանիան կարող է ապագայում ավելի մեծ թվով փախստականների ընդունել, սակայն կարծում է, որ ծանրաբեռնվածությունը պետք է բաշխվի տարբեր երկրների միջւ:
Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունը անվանելով «կարևոր առաջին քայլը»՝ Մերկելը Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենի հետ հանդիպմանը երեկ ասել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է ապաստանի իրավունք ունեցող մարդկանց տեղաբաշխման ճկուն համակարգ:
«Եվրամիության երկրների համար ընդհանուր՝ փախստականներին ընդունելու ծրագիրը պետք է գոյությքւն ունենա ոչ միայն թղթի վրա, այլև գործի գործնականում»,- ասել է Մերկելը:
«Դա մեր բարոյական պատասխանատվությունն է: Մենք պետք է դա միասին անենք: ԵՄ 28 երկրները պետք է կիսեն այդ պատասխանատվությունը»,- ասել է Շվեդիայի վարչապետը:
Հենց Շվեդիան ու Գերմանիան են այսօրվա դրությամբ ընդունել մեծ թվով փախստականների: