Բաժիններ՝

Վախենում եմ, որ Վան Գալի ժամանակը «Մանչեսթեր Յունայթեդում» սպառվել է

«Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզիչ Լուի Վան Գալի ժամանակն ավարտվել է:

«Ես կարծում եմ, որ Վան Գալը չի կարող իրեն թույլ տալ նույնիսկ ոչ-ոքի խաղալ «Լիվերպուլի» հետ առաջիկա խաղում: Նա խնդրել էր ավելի շատ ժամանակ իր ակումբի համար, որպեսզի ֆուտբոլիստները խաղային փորձ ձեռք բերեն, երիտասարդները հարմարվեն: Իսկ հիմա ես կարծում եմ, որ նրա ժամանակը սպառվել է:

Չի կարելի հանգիստ նայել, թե ինչպես է ինչ-որ մեկը ծախսում հարյուրավոր միլիոններ, իսկ հետո իրեն ներկայացնում է՝ որպես զոհ, և ասում է, որ ֆուտբոլիստներին ժամանակ է պետք:

Քո աշխատանքը թիմ կառուցելն է, և ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբի համար 1 տարին միանգամայն բավարար է»,- գրել է Շիրերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս