Բաժիններ՝

Ֆլորենտինո Պերեսը՝ որպես «Ռեալի» նախագահ, «Բարսելոնայի» լավագույն ձեռքբերումն է

«Ռեալի» նախագահի նախկին թեկանծու Էխուենիո Մարտինես Բրավոն հայտարարել է, որ մադրիդյան ակումբի ներկայիս ղեկավարն ամոթի բիծ է ավելացրել ակումբի սպիտակ մարզաշապիկների վրա:

«Դե Խեայի հետ կապված իրավիճակը «Ռեալի» վրա խիստ բացասական է ազդել,- ասել է Բրավոն AS-ին տված հարցազրույցի ժամանակ:

-Մարդիկ սկսել են նկատել, որ Ֆլորենտինո Պերեսի հայտնվելուց հետո «Բարսելոնան» և մյուս ակումբներն ավելի շատ տիտղոսներ են նվաճում: Որքա՞ն գումար է նա ծախսել «Ռեալի» տրանսֆերների վրա: Հարյուրավոր միլիոննե՞ր:

Ես կասեի, որ Ֆլորենտինո Պերեսը «Բարսելոնայի» լավագույն ձեռքբերումն է: Կատալոնացիները կցանկանային նրան «Ռեալի» ղեկին տեսնել որքան հնարավոր է՝ շատ տարիներ, չէ՞ որ ակնհայտ է, որ նրա հետ ակումբը չի ունենա մարզական ռազմավարություն:

Պետք չէ մոռանալ մեր արմատները և Սանտյագո Բեռնաբեուին, ով շատ համեստ մարդ էր: Նա ասում էր.

««Ռեալի» մարզաշապիկը կարելի է կեղտոտել քրտինքով և արյունով, բայց ամոթով` երբեք»:

Պերեսին հաջողվեց անել դա. նա կեղտոտել է մարզաշապիկն ամոթով»:

Պերեսը գլխավորել է «Ռեալը» 2000-06թթ., իսկ վերադարձել է նախագահի պաշտոնին 2009-ին: Նրա վերադառնալուց հետո «Ռեալը» երբեք չի դարձել Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի չեմպիոն:

Նույն ժամանակահատվածում «Բարսելոնան» 2 անգամ հաղթել է Եվրոպայի ակումբային գլխավոր մրցաշարը և 4 անգամ դարձել է Իսպանիայի առաջնության չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս