Բաժիններ՝

Հանուն սիրելիի 305 կգ-ով նիհարած բրիտանացին բաժանվել է հարսնացուից

Բրիտանացի Փոլ Մեյսոնը բաժանվել է իր սիրելի Ռեբեկա Մաունթինից, հանուն որի նիհարել էր 305 կգ-ով: Այս մասին հայտնել է տղամարդը Facebook-ի իր էջում:

Մեյսենը նշել է, որ խզման պատճառը «հարաբերությունները շարունակելու մոտիվացիայի բացակայությունն է»:

Նա նաև հայտնել է, որ Մաունթինի հետ ընկերներ են մնացել ու ինքը շարունակելու է ապրելու կնոջ տանը, մինչև իրեն կարողանա թույլ տալ բնակարանի վարձ վճարել:

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը նյույորքյան Lenox Hill հիվանդանոցում բրիտանացուց հեռացրել էին ավելորդ 21 կգ կաշի, ինչը մնացել էր նիհարելուց հետո: Դրանից հետո Փոլը տեղափոխվել էր ապրելու իր սիրած կնոջ մոտ ԱՄՆ:

2014թ. սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ամենագեր տղամարդու կոչմանն արժանացած Մեյսոնը 5 տարում նիհարել է 305 կգ-ով: Նրա համար խթան էր հանդիսացել Facebook-ում ծանոթությունը ամերիկուհու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս