
Սերժ Սարգսյանը ԼՂ իրավիճակի սրման մասին կխոսի ՀԱՊԿ գագաթաժողովում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է Դուշանբեում ՀԱՊԿ գագաթաժողովում մանրամասն պատմել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի սրման մասին:
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, Ձեզ՝ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման ուղիների որոնման համար: Վերջին երկու շաբաթում սահմանին շատ լարված է»,- ասել է Հայաստանի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ադրբեջանական կողմը, բացի խոշոր տրամաչափ հրազենային զենքից, կիրառում է նաև հրետանի: Իհարկե, մենք ստիպված ենք պատասխանել: Ես այս մասին մանրամասն կպատմեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթաժողովում»,- հավելել է նա:
Նշենք, որ ՀԱՊԿ գագաթաժողովը տեղի կունենա Տաջիկստանում սեպտեմբերի 15-ին: