
11 տարի անց Նադալը չի կարողացել հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշար

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում Ռաֆայել Նադալը պարտվել է իտալացի Ֆաբիո Ֆոնինիին: Ճիշտ է, իսպանացին հաղթել է 2 սեթերում, սակայն իր ձեռքից բաց է թողել հաղթանակը:
Այսպիսով Նադալը հնարավորություն չունի հաղթելու «Մեծ սաղավարտի» մրցաշար: Հետաքրքիր է, սակայն Նադալը չէր հաթել նաև Ավստրալիայի բաց առաջնությունում, «Ռոլան Գարոսում» և «Ուիմբլդոնում»:
Նադալի մարզական կարիերայում նման իրավիճակ եղել էր միայն 2004 թվականին:
Սիրարփի Աղաբաբյան