
Կրիստիան Էրիկսենը բաց կթողնի Հայաստանի հետ հանդիպումը

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Դանիայի ազգային հավաքականը պաշտոնապես հաստատել է տեղեկությունը, որ Կրիստիան Էրիկսենը չի մասնակցի Հայաստանի հավաքականի հետ խաղին:
Կիսպաշտպանը բաց է թողել նաև Ալբանիայի ազգային հավաքականի դեմ հանդիպումը:
Հայաստան-Դանիա հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում եւ սկսվելու է Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին: Խաղն ուղիղ եթերում ցուցադրելու է Հանրային հեռուստաընկերությունը:
Սիրարփի Աղաբաբյան