Ռոբենին դուր չե՞ն գալիս իմ հնարքները. Գվարդիոլան ինձ թույլ է տվել
Մյունհենցիների կիսապաշտպան Դուգլաս Կոստան, չնայած հոլանդական դժգոհությանը, չի պատրաստվում դադարեցնել բրազիլական հնարքները:
Գերմանիայի առաջնության 3-րդ տուրի «Բայերի» դեմ խաղում Կոստան, ով «Բավարիա» է տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից», ցուցադրել է աներևակայելի տեխնիկա` անցնելով մրցակցին գեղեցիկ, բայց ռիսկային լամբրետա հնարքով:
Խաղից հետո Ռոբենը զգուշությամբ ակնակրկել էր, որ կրկեսային հնարքներից արժե զգույշ լինել: Բարեբախտաբար, նշել էր Ռոբենը, այդ պահին հաշիվը 3:0 էր:
Գործընկերոջ հայտարարությանը Դուգլաս Կոստան ուշ էր պատասխանել, ասելով, որ չի դադարեցնի իր հնարքները:
«Ռոբենին դուր չե՞ն գալիս իմ հնարքները: Ես շարունակելու եմ դրանք կատարաել. Գվարդիոլան ինձ թույլատրել է»,- հաղորդել է բրացիլացին:
«Նա վինգեր է, այնպես որ ամեն ինչ նորմալ է: Դա նրա խաղի մի մասն է կազմում»,- նշել է Գվարդիոլան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը