
Վլադիմիր Ժիրինովսկի. Ինչպե՞ս կարող են ինչ-որ իտալացիներ ղեկավարել մեզ: Նրանք նույնիսկ երբեք չեն պատերազմել

ЛДПР-ի ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին իր վստահությունն է հայտնել, որ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ պետք է լինի միայն հայրենական մասնագետ:
Ռուսաստանի հավաքականի նախորդ մարզիչը իտալացի Ֆաբիո Կապելոն էր:
«Ռուսաստանի հավաքականը պետք է մարզի միայն ռուս մարզիչ: Արտասահմանցիներին նույնիսկ մոտիկ չպետք է թողնել: Նրանք մեզ չեն հասկանում: Մենք միանգամայն այլ բնավորություն ունենք: Ինչպե՞ս կարող են ինչ-որ իտալացիներ մեզ ղեկավարել: Դա ծիծաղելի է: Նրանք նույնիսկ երբեք չեն պատերազմել, ոչինչ անել չգիտեն: Միայն մեր մարզիչը, ով ուզում է լինի, միայն մերը»,- կարծում է Վլադիմիր Ժիրինովսկին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը