
Ռուսաստանը ոչնչով չզարմացրեց: Շվեդիան առանց ինձ ավելի լավ էր խաղում և արժանի էր ոչ ոքիի. Զլատան Իբրահիմովիչ

2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Ռուսաստանից կրած պարտությունից հետո (0:1) իր տպավորություններով է կիսվել Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
«Ռուսաստանը ոչնչով չզարմացրեց: Հենց այդպիսի խաղ էլ մենք սպասում էին: Մենք պարտավոր էինք երկրորդ խաղակեսում հավասարեցնել հաշիվը: Մենք արժանի էինք ոչ ոքիի:
Ես չգիտեմ, կոնկրետ ինչ ինձ հետ կատարվեց, բայց առաջին խաղակեսի վերջում սուր ցավ զգացի: Դրա համար էլ խնդրեցի փոխարինել ինձ:
Ինչքան էլ որ զարմանալի է, բայց Շվեդիան առանց ինձ ավելի լավ խաղաց»,- հայտարարել է Իբրահիմովիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը