
Հավաքականի կազմում խփած բոլոր գոլերս կփոխեի Եվրո-2016-ի ոսկե մեդալի հետ. Ուեյն Ռունի

«Ես հպարտանում եմ նրանով, որ կարողացա հավասարվել Սըր Բոբի Չարլտոնի ռեկորդին: Իմ նպատակն է օգնել թիմին և երեքշաբթի ռեկորդ խփել: Լավ կլիներ, եթե այսօր ռեկորդը խփեի, բայց խփել ռեկորդը Ուեմբլիում` ավելի հետաքրքիր կլիներ:
Սըր Բոբի Չարլտոնը խաղերից հետո միշտ մտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարան և հաճախ ինձ խորհուրդներ է տալիս:
Բայց, ազնվորեն ասած, հավաքականում խփած իմ բոլոր գոլերը կփոխեի Եվրո-2016-ի հաղթողի մեդալի հետ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը