Ամուսնալուծվող զույգերի սելֆիները դարձել են սոցցանցերի նոր հիթ
Սոցցանցերի նոր հիթ են դարձել ամուսնալուծվող զույգերի սելֆիները: Նման ինքնադիմանկարները հրապարակվում են #DivorceSelfies հեշթեգով, հայտնում է The Huffington Post UK-ն:
Նման ամենահայտնի լուսանկարներից է կանադացի Քրիսի ու Շենոն Նեյմանի լուսանկարը: Այն հրապարակվել է օգոստոսի 27-ին Facebook-ում:
Ներկայում այդ լուսանկարը ավելի քան 32 հազար share ունի: Սելֆիին կից մեկնաբանություններում Նեյմանը ասել է, որ իրենք կարողացել են ամուսնությունը ավարտել միմյանց նկատմամբ հարգանքով ու չեն ստիպի երեխաներին ընտրություն կատարել կողմերի միջև:
«Հիմա, երբ դուք գիտեք, որ դա հնարավոր է, խնդրեմ, դիտարկեք մեր եղանակը, եթե դուք հայտնվել եք այն ճանապարհին կամ տարածեք մեր ուղերձը»,- հայտարարել է Նեյմանը:
Բազմաթիվ այլ զույգեր իրենց սելֆիները տեղադրել են Instagram-ում #DivorceSelfies հեշթեգով: