Բաժիններ՝

YouTube-ը մինչև տարեվերջ վճարովի կդառնա. ԶԼՄ-ներ

Աշխարհում խոշորագույն YouTube վիդեոհոսթինգը պատրսատվում է ներդնել վճարային բաժանորդագրություն մինչև 2015թ. վերջը, հայտնում է The Verge ինտերնետ պարբերականը:

Առաջին հերթին՝ ծառայությունը նպատակաուղղված է կոնտենտի թոփային ստեղծողներին, ովքեր կկարողանան իրենց հոլովակները հասանելի դարձնել միայն վճարովի բաժանորդագրություն ձևակերպած անձանց համար:

Բացի այդ՝ կոնտենտի նման ստեղծողները կկարողանան մասնաբաժին ստանալ այն միջոցներից, որոնք YouTube-ին կտրամադրել բաժանորդները: Այդկերպ, հեղինակները գումար կաշխատեն հանդիսատեսի, այլ ոչ թե գովազդի միջոցով, գրում է պարբերականը:

Գումար վճարած օգտատերերը կկարողանան ոչ միայն նայել առանց գովազդի վիդեոներ, այլև տեսահոլովակներ՝ առանց ինտերնետ-միացման, ինչպես նաև մատչում կունենան կոնտենտին, որը փակ կլինի հոսթինգից անվճար օգտվողների համար, ասվում է հոդվածում:
Ավելի վաղ YouTube –ը գործարկել էր երաժշտական Music Key ծառայության բետա-վարկածը, հայտնում է The Verge-ն:

Ներկայում YouTube-ի օգտատերերի թիվը գերազանցում է 1 միլիարդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս