Գողության դեպք՝ Անգլիական այգում
Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Անգլիական այգում մի աղջկանից գողացել են պայուսակը:
Մեկնած օպերատիվ խմբին 1998 թ. ծնված Լուսինե Պ.-ն հաղորդում է տվել, որ պայուսակում եղել է 40.000 դրամ, բջջային հեռախոսի ականջակալ, լիցքավորիչ, կոսմետիկ հարդարման պարագաներ, բանկային քարտ և դրամապանակ, որի մեջ եղել է անձնագիրը և ծննդյան վկայականը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 31-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1983 թ. ծնված Գևորգ Գ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 14.00-ին ներկայացել է բաժին և խոստովանել հանցանքը:
Կատարվում է քննություն: