Թիվ 27 երթուղու ավտոբուսում գողության դեպք է արձանագրվել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Ամիրյան փողոցի թիվ 13 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գարիկ Գ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որում եղել է 10.000 դրամ, հիշողության 3 կրիչ և բանկային քարտ:
Գարիկ Գ.-ն հայտնել է, որ դրամապանակը օգոստոսի 31-ին գողացել է թիվ 27 երթուղու ավտոբուսում, ուղևորուհու պայուսակից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: