Երբ ենք մենք կորցնում մեր ուժերը և երբ ենք ուժ հավաքում
Եվ թող Ձեր խոսքը լինի այոն` այո, ոչը` ոչ:
Մենք մեր ուժերը կորցնում ենք, երբ.
1. Ասում ենք «այո» այն ժամանակ, երբ ցանկանում ենք «ոչ» ասել:
2. Ժպտում ենք այն ժամանակ, երբ ցանկանում ենք լաց լինել:
3. Չենք հանգստանում:
4. Համոզում ենք մեզ մի քիչ էլ համբերել այն ժամանակ, երբ պետք է հասկանայինք, թե «ի՞նչ լուսավոր նպատակի համար ենք մենք այսքան համբերում»:
5. Զբաղվում ենք ոչ մեր գործով:
6. Մարդը հետաքրքիր չէ, բայց մենք ինչ-որ հնարովի պատճառներով շարունակում ենք շփել նրա հետ:
7. Մեր կողքի մարդիկ ժամանակի մեծ մասը բացասական բաներից են խոսում:
8. Շատ ենք խոսում քաղաքականությունից:
9. Բամբասում ենք:
10. Շատ և էմոցիոնալ պատմում ենք այն մասին, թե ինչպես են ուրիշներն ապրում:
11. Ունենք անհետաքրքիր և ձանձրացնող աշխատանք:
12. Վախենում ենք:
13. Սպասում ենք, որ ինչ-որ մեկը կգա և կյանքը կփոխվի:
14. Հայհոյում ենք մեզ` համարելով անարժան և անհաջողակ:
Մենք ուժ ենք հավաքում, երբ.
1. Ծանոթանում ենք նոր մարդկանց հետ:
2. Նոր գիտելիքներ ենք ստանում:
3. Ճանապարհորդում ենք:
4. Հաղթահարում ենք մեր վախերը:
5. Ինչ-որ նոր բան ենք փորձում:
6. Զբոսնում ենք:
7. Զբաղվում ենք ստեղծագործությամբ:
8. Շփվում ենք հաճելի մարդկանց հետ:
9. Շփվում ենք մարդկանց հետ, ովքեր աջակցում և հավատում են մեզ:
10. Զբաղվում ենք մեր մարմնով:
11. Ազատում ենք ֆիզիկական տարածքը
12. Ազատում ենք էմոցիոնալ տարածքը:
13. Ասում ենք «այո», երբ ուզում ենք ասել «այո»: Եվ ասում ենք «ոչ», երբ ուզում ենք ասել «ոչ»:
14. Սկսում ենք անել այն, ինչ մեզ դուր է գալիս:
Ընտրությունը Ձերն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը