Բաժիններ՝

4 հաղթանակ մեկնարկում. վատ չէ քայլող դիակի համար, այնպես չէ՞

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը հայտարարել է, որ նախորդ մրցաշրջանից հետո իրեն թաղելը անժամանակ էր:

«Մրցաշրջանի մեկնա՞րկը: Վատ չէ քայլող դիակի համար: Մրցաշրջանից առաջ ես շփվել եմ գրեթե բոլոր ֆուտբոլիստների հետ և ես մտածում եմ, որ նրանք գոհ չեն մնացել իրենց խաղից և հասկանում են, որ կարող են շատ ավելի լավ գործել:

Շատ կարևոր էր մրցաշրջանը այլ կերպ սկսել և այլ վերաբերմունք ցույց տալ, հատկապես «Ուոտֆորդի» նման մրցակիցների նկատմամբ: Նախորդ մրցաշրջանում այդպիսի թիմերի հետ խաղերում մենք շատ միավորներ կորցրինք»,- ցիտում է Պելեգրինիին ESPN-ը:

«Մանչեսթեր Սիթին» գլխավորում է ԱՊԼ-ն` 4 խաղերում հավաքելով 12 միավոր:
Հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Կրիստալ Պելեսին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս