Լուսանկարիչը երկունքի ցավերի ժամանակ լուսանկարել է իր ընկերուհուն
Գուստավո Գոմես անունով մի լուսանկարիչ երկունքի ցավերի ժամանակ լուսանկարել է իր ընկերուհուն՝ Պրիսցիլլային, հայտնում է The Daily Mail-ը:
Հավանաբար, քիչ կանայք կհամաձայնեին լուսանկարվել ծննդաբերական ցավերի ժամանակ: Սակայն աղջիկը համաձայնել է ոչ միայն ծննդաբերել տանը, այլև թույլատրել է ընկերոջը լուսանկարել իրեն:
Գուստավոն այդ ժամանակ ընկերուհու կողքին էր ու հարմար պահ էր որսում մի քանի լուսանկար անելու համար: Ծննդաբերությունից հետո լուսանկարիչը շարունակել է լուսանկարել իր սիրելիին, սակայն արդեն դստեր՝ Վիոլետայի հետ: