Բաժիններ՝

Իսրայելցի զինվորի կողմից 11-ամյա պաղեստինցի տղայի ձերբակալության տեսանյութը պայթեցրել է համացանցը

Տեսանյութը, որտեղ պատկերված է իսրայելցի զինվորի կողմից պաղեստինցի 11-ամյա տղայի ձերբակալությունը, մի քանի օրում ունեցել է ավելի քան 3 մլն դիտում:

Տեսանյութը նկարահանվել է օգոստոսի 28-ին պաղեստինցիների բողոքի ցույցի ժամանակ, երբ վերջիններս բողոքում էին Հորդանան գետի Արևմտյան ափին Նաբի-Սալեհ գյուղում հրեական բնակավայրի կառուցման դեմ:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է իսրայելցի զինվորը փորձում բռնել թևը կոտրած տղայի վզից, իսկ այդ ժամանակ մի քանի պաղեստինուհիներ փորձում են զինվորին հեռացնել երեխայից:

Տեսանյութի հեղինակը տղայի հայրն է՝ Բասեմ Թամիմը, ով պարբերաբար մասնակցում է հրեական բնակավայրերի կառուցման դեմ կազմակերպվող բողոքի ցույցերին ու տեղի ունեցածը նկարահանում:

«Ցանկացած հոր կամ մոր համար ցավալի է տեսնել, թե ինչպես են իրենց որդու կամ դստեր հետ վարվում»,- պատմել է Թամիմը CNN-ին տված հարցազրույցում:
Իսրայելի բանակային հրամանատարությունը արդարացրել է զինծառայողների արարքը:

Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ ՑԱԽԱԼ-ի մամլո քարտուղարը CNN-ի հետ զրույցում ասել է, որ զինվորները որոշում էին կայացրել կալանավորել պաղեստինցիներից մեկին, ով քարեր էր նետել իրենց կողմը, սակայն իրավիճակը չթեժացնելու համար հրաժարվել են այդ մտքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս