![](/banners/BeFunky-design.jpg)
100.000 փուչիկներ ծածկել էին Covent garden-ի երկինքը
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/charles-petillon-heartbeat-100000-white-balloons-covent-garden-designboom-05.jpg)
Անգլիական հանրահայտ Covent Garden-ը գրավված էր, սակայն փուչիկների կողմից: Ֆրանսիացի նկարիչ Չարլզ Պետիլլոնը (Charles Pétillon) 19-րդ դարում կառուցված առևտրի կենտրոնի հարավային սրահը վերափոխել էր իսկական հեքիաթի: Թվով 100.000 փուչիկները տանիքի ապակու վրա էին իջել և շարժվում էին այնպես, ասես սրտի բաբախյուն լսվեր: Սա Heartbeat անվամբ իլյուստրացիա է, որը պատրաստվում է դառնալ սեպտեմբերի 19-27-ը անցկացվելիք London Design Festival գլխավոր զարդերից մեկը:
Իլյուստրացիայի հեղինակը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այս փուչիկների միջոցով փորձում է կոտրել նույնականությունը և մարդկանց ցույց տալ, որ այն ամենին, ինչ մենք ամեն օր տեսնում ենք, կարելի է նայել բոլորովին ուրիշ աչքերով: Ըստ հեղինակի՝ հարավային սրահը թաղամասի կենտրոն է, վայր, որտեղով ամեն օր բազմաթիվ մարդիկ են անցնում, և որտեղ հենց ամենանպատակայինը կարելի էր իրակականցնել այս գաղափարը:
![Visitors to Covent Garden today marvelled at its latest cultural installation: Heartbeat, a collection of 100,000 white balloons by Charles Pétillon which will be in place for a month.](https://168.am/wp-content/uploads/2015/08/balloons-covent-garden-heartbeat-charles-petillon-raw.jpg)
Visitors to Covent Garden today marvelled at its latest cultural installation: Heartbeat, a collection of 100,000 white balloons by Charles Pétillon which will be in place for a month.
«Այս իլյուստրացիայով ես միավորել եմ այս սրահի անցյալն ու ներկան, որպեսզի այստեղով անցնող ցանկացած մարդ կարևորի իր դերը այստեղի կյանքում ու ներկայում»,- նշել է հեղինակը:
Սիրարփի Աղաբաբյան