Բաժիններ՝

Նեյմարի աշխատավարձը զիջում է միայն Մեսսիի աշխատավարձին

Sport.es-ի հավաստիացմամբ՝ Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է զիջումների գնալ և բարելավել բրազիլացի հարձակվող Նեյմարի պայմանագրում նշված ֆինանսական եկամուտների մասին կետը:

Ըստ նախնական պայմանավորվածության՝ «Սանթոսից» տեղափոխվելուց 2.5 տարի անց պայմանագրի ֆինանսական մասը պետք է բարելավվեր: Այժմ այդ գործընթացը ընթացքի մեջ է: Կատալոնական ակումբում Նեյմարը տարեկան վաստակում է 8.8 միլիոն եվրո: Այս բարելավումը նաև Նեյմարին կպահի ակումբում, քանի որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բրազիլացուն տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ տալ:

Կատալոնացիները պատրաստ են Նեյմարի աշխատավարձը բարձրացնել այնքան, որ նա դառնա ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիիից հետո։

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31