Բաժիններ՝

Մթերքներ, որոնք անընդհատ մաքրում են օրգանիզմը

Kitchenmag.ru կայքը ներկայացրել է այն 10 մթերքների ցանկը, որոնք մաքրում են օրգանիզմը:

1. Ճակնդեղ: Օրգանիզմը մաքրելու համար ճակնդեղը անցկացրեք քերիչով, ավելացրեք այն գազարին և վարունգին: Ճակնդեղի հյութն օգնում է արագացնել լյարդի աշխատանքը, օրգանիզմից հանել վտանգավոր նյութերը:

2. Ձավարեղեն: Ձավարեղեն օգտագործելով` կարող եք ևս մեկ քայլ անել դեպքի առողջ ապրելակերպ:

3. Կրես-աղցան: Այս բույսը առանձնանում է յուրահատուկ համով և հեշտությամբ կարող է օգտագործվել աղցանների մեջ: Այն կարող է օգնել նաև լյարդի և երիկամների աշխատանքին:

Կարդացեք նաև

4. Կանկար: Թեև այն մեր սեղանների հաճախակի հյուրը չէ, այն բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում: Այն ոչ միայն օգնում է նիհարել, այլև դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա:

dzavar

5. Կանաչ թեյ: Այլ դրական ազդեղություններից բացի` կանաչ թեյն արագացնում է նյութափոխանակությունը, կարող է արագացնել ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործընթացը, լավացնել երիկամների աշխատանքը:

6. Կիտրոնով ջուր: Օրգանիզմը մաքրելու համար ամենահեշտ միջոցը ամեն առավոտ կիտրոնով ջուր խմելն է:

limon

7. Կաղամբ: Այն հարուստ է կալցիումով, վիտամին C-ով և այլ օգտակար նյութերով:

8. Թարմ մրգեր: Քաղցրավենիքի փոխարեն ընտրեք մեկ ափսե թարմ միրգ: Այդ կերպ դուք ոչ միայն կլրացնեք շաքարի պակասը, այլև օրգանիզմին կապահովեք այնպիսի նյութերով, ինչպիսիք են վիտամինները, հակաօքսիդանտները:

mirg

9. Բանջարեղեն: Գաղտնիք չէ, որ բանջարեղենը հսկայական օգուտ է տալիս օրգանիզմին: Այդ թվում՝ այն կարող է օգնել մաքրել օրգանիզմը:

10. Իմբիր: Իմբիրի միջոցով օրգանիզմը մաքրելը հիանալի մտահղացում է:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս