Բաժիններ՝

Երիտասարդը բռնաբարել է կնոջը, սպանել նրան, տանից 2 խոհանոցային դանակ վերցրել

Երիտասարդ տղան մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված 6 հանցագործություն կատարելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանձնատներից մեկ բակից, առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել է տան բնակչի ավտոմեքենային:
Ըստ մեղադրանքի՝ նույն օրը նա ապօրինի մուտք է գործել մեկ այլ բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափերով ապրանքներ:

Երիտասարդը մեղադրվում է նաև այն բանի համար, որ ալկոհոլի ազդեցության տակ, իր անհագուրդ սեռական կարիքները բավարարելու համար միայնակ մուտք է գործել առանձնատուն և փորձել սեռական հարաբերություն ունենալ կնոջ հետ, նրա կամքին հակառակ բռնաբարել և սեքսուալ բնույթի գործողությոններ է կատարել նրա նկատմամբ, այնուհետև կյանքից զրկելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել նրա դեմքի, պարանոցի, աջ նախաբազկի շրջաններին և սպանել նրան: Այնուհետև տանից վերցրել է 2 խոհանոցային դանակներ և դիմել է փախուստի: Հանդիպելով երկու տղամարդկանց կողմից նրա փախուստը կանխելու խոչընդոտին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է նրանցից մեկին` նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ բռնաբարության կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով զուգորդված սպանություն, 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարություն, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ, 139-րդ հոդվածի 1-ին մասով՝  սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ գողություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով,   և 183-րդ հոդվածի 1-ին մասով՝ ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը (փախցնելը)՝ առանց հափշտակելու նպատակի:

Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս