Բաժիններ՝

Հունաստանի Գերագույն դատարանի կին ղեկավարը նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնակատար

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել է ծառայողական կառավարության ստեղծման մասին՝ Գերագույն դատարանի նախագահ Արեոպագա Վասիլիկի Տանու-Խրիստոֆիլուի գլխավորությամբ:
Նա կդառնա Հունաստանի պատմության մեջ առաջին կին վարչապետը, հայտնում է հունական Anampa գործակալությունը:
Հիշեցնենք, որ Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական էր ներկայացրել ու հայտարարել արտահերթ խորհրարանական ընտրությունների անցկացման մասին:

Մինչ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հունաստանի նախագահը առաջարկել էր երկու ընդդիմադիր կուսակցությունների՝ «Նոր դեմոկրատիային» ու «Ազգային միասնությանը»  փորձել ձևավորել կառավարություն, որը կվայելի խորհրդարանի վստահությունը, սակայն կուսակցության ղեկավարները չէին կարողացել ստանալ 300 պատգամավորներից 151-ի աջակցությունն ու ձևավորել կառավարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31