ԱՄՆ-ում հրաձգությունը վտանգավոր է դառնում ահաբեկչությունից. Օբամա
Հրազենային զենքի կիրառմամբ դեպքերը ԱՄՆ-ում վտանգավոր են դառնում ահաբեկչություններից: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ մեկնաբանելով Վիրջինիայում լրագրողների սպանությունը:
«Մենք գիտենք, որ հրաձգության հետ կապված դեպքերի հետևանքով ավելի մեծ թվով մարդիկ են մահանում, քան ահաբեկչություններից»,- նրա խոսքերը մեջբերում է TASS-ը:
Հիշեցնենք, որ 24-ամյա լրագրող Էլիսոն Փարքերն ու 27-ամյա օպերատոր Ադամ Ուարդը սպանվել էին Մոնետա քաղաքի Bridgewater Plaza զվարճանքների կենտրոնում հարցազրույցի ժամանակ: Եթերի տեսագրության մեջ, որը հայտնվել է սոցցանցերում, լսելի են կրակոցների ձայներն ու լրագրողի ճիչերը:
Կինը, ումից այդ պահին հարցազրույց էին վերցնում, վիրավորվել է մեջքի հատվածում: Նրան շտապ վիրահատել են, կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: Ֆլանագանը սպանության տեսագրությունը տեղադրել էր Twitter-ում, սակայն նրա օգտահաշիվը արագ արգելափակել էին:
Վեստեր Լի Ֆլանագանը, ով երեկ գնդակահարել էր WDBJ7 հեռուստաալիքի թղթակցին ու օպերատորին, ապա ինքնասպանության փորձից հետո մահացել հիվանդանոցում, մահից առաջ նամակ է ուղարկել ABC News հեռուստաալիքին, որտեղ բացատրել է իր արարքի դրդապատճառը: