Մասկերանոն մարզիչ դառնալու ցանկություն ունի
Radio Metro-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն հարցազրույցի ընթացքում ասել է, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո հույս ունի մնալ մեծ ֆուտբոլում՝ որպես մարզիչ:
«Ես կցանկանայի մարզիչ լինել: Որպես խաղացող ամեն ինչ շատ հեշտ ենք պատկերացնում, բայց շատ բաներ ավելի են բարդանում, երբ մյուս կողմում ես հայտնվում: Ես ցանկանում եմ ամեն ինչ փոխանցել, ինչ ինձ են սովորեցրել: Սկզբում մի սերունդն ուսուցանում է ավելի երիտասարդ սերնդին, իսկ հետո երիտասարդ սերունդը՝ հասունանալով, ուսուցանում է իր հետևորդներին»,- նշել է Մասկերանոն:
Սիրարփի Աղաբաբյան