Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի արձագանքում Գառնիկ Իսագուլյանի խնդրանքին
Նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս չի արձագանքել «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի՝ հանդիպում խնդրելու մասին նամակին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գ. Իսագուլյանը՝ կարծիք հայտնելով, թե դա թերևս պայմանավորված է նրանով, որ նախագահը այս շաբաթ դեռ պետք է հանդիպի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ երբ օգոստոսի 17-ին նախագահը վերադարձավ հանգստից՝ Գ. Իսագուլյանը հանդիպում էր խնդրել նրանից, որպեսզի ներկայացնի սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ իր մտահոգությունները:
«Նա այս շաբաթ պետք է նախաձեռներ առայժմ խորհրդարանական ուժերի հետ հանդիպում, որից հետո երևի նոր կանցնեն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներին: Այնպես որ՝ ես հույսս չեմ կորցրել և սպասում եմ դեռ այդ հանդիպմանը»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ դեռևս ուրիշ պատճառ չի տեսնում իր նամակին չարձագանքելու համար: