Բաժիններ՝

Դոլարը թանկացել է, եվրոն էժանացել

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված պաշտոնական փոխարժեքների համաձայն, հայկական դրամն այսօր՝ օգոստոսի 26-ին, արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ և արժևորվել՝ այլ արժույթների նկատմամբ։

Այսպես, դոլարի պաշտոնական փոխարժեքն թանկացել է 1.02 կետով և կազմել 485.49 դրամ։

Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.9 կետով՝ հասնելով 556.03 դրամի։

Ռուբլու պաշտոնական փոխարժեքը 6.96 դրամ է, որը երեկվա համեմատ ցածր է 0.01 կետով։

Ինչ վերաբերում է կանխիկ շուկային, ապա Rate.am համակարգի տվյալներով, օրվա վերջի դրությամբ, առևտրային բանկերը ամերիկյան դոլարը գնում էին միջինը 482.33 դրամով, վաճառում՝ 487.47 դրամով։ Եվրոյի առքի միջին գինը 546.96 դրամ է, վաճառքինը՝ 559.91 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս