ՀԲ-ն հերթական 500 մլն դոլար վարկը կտրամադրի Ուկրաինային

Համաշխարհային բանկը (ՀԲ) մտադիր է հերթական 500 մլն դոլար վարկը   տրամադրել Ուկրաինային մինչև սեպտեմբերի 9-ը բարեփոխումների իրականացման ու կյանքի կոչման համար: Այս մասին պատմել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նախարարների կաբինետի նիստում, հայտնում է «112.Ուկրաինան»:

«Համաշխարհային բանկը երեկ որոշում է կայացրել Ուկրաինային հատկացնել 500 մլն դոլար տնտեսական բարեփոխումների անցկացման համար, ու մենք ակնկալում ենք այդ միջոցները ստանալ մինչև սեպտեմբերի 9-ը»,- հայտարարել է Յացենյուկը:
Նա նշել է, որ այդ գումարները թույլ կտան Ուկրաինային ստանալ հավելյալ ֆինանսական օգնություն Ճապոնիայից ու այլ միջազգային ֆինանսական կառույցներից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31