Բաժիններ՝

Փոթորկի պատճառով նավերը չեն կարողանում մտնել Փոթի

Երեկվանից նավերը ուժեղ փոթորկի պատճառով չեն կարողանում մտնել Վրաստանի Փոթի նավահանգիստ, «Նովոստի-Գրուզիային» հայտնել է նավահանգստի ադմինիստրացիայի ղեկավար Մարիամ Նադարյան:

Եղանակային վատ պայմանները Փոթիում սկսվել են մի քանի օր առաջ: Երեքշաբթի գիշեր տեղացած հորդառատ անձրևի պատճառով ջրածածկ էին եղել Փոթիի կենտրոնական փողոցներն ու տների առաջին հարկերը:
«Ներկայում փոթորկի պատճառով նավերը չեն կարողանում մտնել ու դուրս գալ նավահանգստից: Երեկ եղել է 4-բալանոց փոթորիկ: Ցանկանում եմ նշել, որ ոչ մի արտակարգ բան տեղի չի ունենում ու դա սովորական իրավիճակ է նավահանգստի համար»,- ասել է Նադարյան:

Ինչ վերաբերում է Բաթումին, ապա այնտեղ, ի տարբերություն Փոթիի, իրավիճակը հանգիստ է: Չնայած փոթորկոտ ծովին՝ նավերը կարողանում են մոտենալ նավահանգստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31