Օրական մեկ բաժակ կարմիր գինին հավասար է 1 ժամ մարզումների
Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ բաժակ լավ գինին կարող է օգտակար լինել ոչ միայն առողջության համար, այլև՝ կազմվածքի:
Կանադայի Ալբերտա համալսարանի կողմից արված հետազոտությունները ցույց են տվել, որ գինու բաղադրության մեջ մտնում է ռեզվերաթրոլ կոչվող տարրը, որն օրգանիզմը ստանում է մարզումների ժամանակ:
Հետազոտության ղեկավարներից մեկի՝ Ջեյսոն Դիքի խոսքերով, այս բացահայտումները կարող են օգնել բոլոր այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում մարզասրահ այցելել կամ մարզվել: Ռեզվերաթրոլը լավացնում է ֆիզիկական վիճակը, սրտի ֆունկցիան և մկանների ուժը ճիշտ այնպես, ինչպես մեկ ժամ մարզումները:
«Կարծում եմ, որ այս տարրը կարող է օգնել բոլոր այն մարդկանց, ովքեր ժամանակ և ցանկություն չունեն ֆիզիկական վարժություններ կատարելու»,- ասում է Դիքը:
Կարմիր գինու առողջարար հատկանիշները լավ ուսումնասիրված են: Հետազոտությունները ցույց են տալիս, որ բոլոր նրանք, ովքեր օրական մեկ բաժակ կարմիր գինի են խմում, հազվադեպ են առերեսվում քաղցկեղի հետ: Գինին օգտակար է սրտի, արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման համար:
Իսկ այժմ բացահայտվել է նաև, որ բացի այս բոլոր օգտակար հատկանիշներից, գինին օգնում է նաև պահպանել կազմվածքը:
Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ ամեն ինչ օգտակար է չափավոր քանակությամբ, և սա գործում է միայն կարմիր գինու դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը