
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Նեյմարի համար ծախսել 329 մլն եվրո

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է փորձերը «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին իր թիմ տեղափոխելու համար:
Աղբյուրի տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական առաջարկություն է պատրաստում բրազիլացու տրանսֆերի կապակցությամբ: Հաղորդվում է 329 մլն եվրոյի մասին:
Եթե «Բարսելոնան» և Նեյմարը ընդունեն առաջարկությունը, ապա 23-ամյա բրազիլացին կդառնա ֆուտբոլի ամբողջ պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ «կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է հարձակվողի համար վճարել 190 մլն եվրո: Այդպիսի գումար նախատեսված է պայմանագրում` որպես հրաժարադրամ:
Հաղորդվում էր նաև, որ Նեյմարն արդեն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու իր համաձայնությունը տվել է:
Նախորդ մրցաշրջանում Նեյմարն անցացրել է 51 հանդիպում և խփել է 39 գնդակ:
Տվյալ պահին Transfermarkt.de պորտալը Նեյմարին գնահատում է 80 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը