Բաժիններ՝

Արդյո՞ք վախը հոտ ունի. ինչ է մարդը որոշում հոտով

Դեռ դպրոցական նստարանից մենք գիտենք, որ տարբեր առարկաների հոտերը զգալու կարողությունը կոչվում է հոտառություն: Սակայն քչերը գիտեն, թե իրականում ինչ ուժ ունի մեր քիթը:

Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ տարիքի հետ մարդիկ կորցնում են նուրբ բույրերը զգալու ունակությունը, ընդ որում, տղամարդկանց մոտ դա ավելի շուտ է սկսվում: Օրինակ` նոր լույս աշխարհ եկած երեխան շատ ուժեղ հոտառություն է ունենում, իսկ 1 տարեկանում այն 50 տոկոսով թուլանում է: Նույն հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ մարդ ընդունակ է զգալ ոչ միայն կոնկրետ առարկաների հոտերը, այլ նաև ենթագիտակցական մակարդակով ավելի նուրբ սուբստանցիաներինը:

Շատ բաներ կան, որ մենք չէինք կարող անել առանց մեր քթի:

1. Հոտառության օգնությամբ կարելի է իմանալ մարդու մոտավոր տարիքը:

Դուք, թերևս, լսել եք այն մասին, որ տարեց մարդիկ լավ չեն բուրում: Ավաղ, բայց դա մարդու վատ դաստիարակության ցուցանիշը չէ: Դա մաքուր ճշմարտություն է: Շատերին հայտնի է, որ մենք կարող ենք հոտով անսխալ որոշել մարդկանց, ում տարիքն անցել է 70-ը: Հետաքրքիրն այն է, որ այդ հոտը միշտ չէ, որ տհաճ է: Այն ավելի շուտ այդպես թվում է` ծերության նկատմամբ ունեցած վախից: 1_640x412

2. Գոյություն ունի՞ արդյոք վախի հոտ:

Վախի հոտի հայտնաբերման ունակությունը մեզ մոտ զարգացել է ինքնապաշտպանության համար: Չէ՞ որ զգալով այլ մարդուց արտազատվող բնորոշ բույրը, մենք միանգամից եզրակացնում ենք, որ նրա կողքին կարող է անվտանգ չլինել: 2_640x464

3. Հոտ. զարթուցիչ:

Ժամանակակից մարդու համար սուրճն առավոտվանից միշտ առույգ լինելու ինչ-որ մի ծես է և միջոց: Բայց նրա համար, որպեսզի մարդ արթնանա, ընդհանրապես պարտադիր չէ այն խմել: Հենց միայն ըմպելիքի բույրը խթանում է ուղեղում ադենոզինի արտադրմանը, իսկ այն իր հերթին՝ բարձրացնում է մեր աշխատունակությունը: 3_640x399

4. Հոտով կարելի է ընտրել իդեալական զուգընկեր` առողջ սերունդ ունենալու համար:

Մարդիկ ենթագիտակցորեն ընտրում են այն զուգընկերներին, որոնց օրգանիզմի տարբեր վիրուսների դեմ պայքարող մոլեկուլները հակադիր են իրենց սեփական մոլեկուլներին: Ինչքան շատ լինի տարբերությունը, այնքան առողջ կլինեն երեխաները: Իսկ հոտառությունը դա միակ և ստույգ միջոցն է՝ ընտրելու համապատասխան մարդու: Այնպես որ, եթե ցանկանում եք լուրջ հարաբերություններ ամբողջ կյանքի համար, վստահեք Ձեր հոտառությանը: 4_640x402

5. Հոտն օգնում է քննությունները «գերազանց» հանձնել:

Դա իրոք Ձեր քթի ամենաօգտակար ունակությունն է, որը կարելի է գործնականում կիրառել: Հայտնի՞ է արդյոք Ձեզ, որ բույրերը կարող են դրդել ինչ-որ բան հիշել: Մեր քիթը սերտ կապի մեջ է մեր հիշողության հետ: Իմանալով դա` հետագայում, երբ պետք լինի ինչ-որ բան սովորել կամ հիշել, ժամանակ առ ժամանակ Ձեր մարմնին նարդոսի յուղ քսեք: Իսկ հետո այն Ձեզ հետ տարեք քննության: 5_640x427

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս