Բաժիններ՝

Ինչպե՞ս ստանալ նախնիների էներգիան

5sfer.com կայքը գրում է. գիտե՞ք, որ դուք համարվում եք հարյուրավոր ճակատագրերի արդյունքը, և այս աշխարհ եկել եք՝ ընտրելով հենց այն ընտանիքը, որում ծնվել եք: Ընտանիքը, որում մեծացել եք, հսկայական ծառի մի ճյուղ է, որը կազմավորվել է դարերով: Արմատները՝ ձեր նախնիները, արդեն վաղուց այն աշխարհ են տեղափոխվել, բայց նրանք այն հիմքն են, որից կառչած է ծառը: Ձեր ցեղի ուժը, հետևաբար, նաև ձեր ուժը՝ արմատներում է:

Երբ գերդաստանի ամբողջ սերունդն ապրում է խաղաղությամբ և համերաշխությամբ, ապա նրանց տոհմածառով էներգիան հոսում է հեշտ ու ազատ՝ ապահովելով երիտասարդ ճյուղերին կյանքի համար անհրաժեշտ ուժերով, որպեսզի նրանք կարողանան ապրել ու բարգավաճել:

Երբ ընտանիքում սկսվում են տարաձայնություններ, խժդժություններ, անհաշտություններ, ապա էներգիան խցանվում է, և ամենաերիտասարդ ճյուղերը մնում են առանց սնուցման ու սկսում են ընկնել տհաճությունների մեջ:

Մենք պատասխանատու ենք մեր ծնողների առաջ, իսկ մեր նախնիները՝ իրենց ծնողների:

Կարդացեք նաև

Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի էներգիան հանգիստ հոսի:

Պետք է ուսումնասիրեք ձեր գերդաստանը. հետաքրքրվեք, թե ի՞նչ են կոչել ձեր նախնիներին, ինչո՞վ են նրանք զբաղվել, ինչպե՞ս են գումար վաստակել, ինչպե՞ս են սիրել, ինչպե՞ս են վերաբերվել միմյանց, ինչպե՞ս են ապրել և ի՞նչ ավանդույթներով:

Պետք է հիշել և հարգել նախնիներին, այցելել նրանց շիրիմներին, շնորհակալություն հայտնել իրենց փորձի համար, անկախ նրանից, թե ինչպիսին են եղել, ներել և ներողություն խնդրել նրանցից:

Սովորեցրեք ձեր երեխաներին հարգել ընտանիքը:

Նախնիներին հիշելն ու հարգելն առաջին հերթին՝ հարկավոր է, որպեսզի հասկանաս քո առաքելությունն այս կյանքում և բացահայտես քո առաջընթացի ուղիները: Բոլոր գաղտնիքներն ի վերջո բացահայտվում են: Ընդունելով ձեր հարազատներին՝ ընդունում եք ինքներդ ձեզ և ավելի երկար ու երջանիկ ապրելու հնարավորություն ստանում:

Մեր նախնիները մահացել են և ֆիզիկապես գոյություն չունեն, բայց նրանք շարունակում են սնել մեզ էներգիայով: Հարկավոր է պարզապես ընդունել նրանց փորձը, անցյալը և թույլ տալ ինքներս մեզ ստեղծել մեր սեփականը:

Պատրաստեղ 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս