
Լիտվան ԵՄ-ից ևս 50 մլն եվրո է խնդրում ռուսական էմբարգոյի պատճառով

Լիտվան խնդրում է Եվրահանձնաժողովին հավելյալ 50 մլն եվրո հատկացնել: Դրամական միջոցները՝ որպես ֆինանսական աջակցություն, անհրաժեշտ են կաթնամթերք արտադրողներին:
Նման հայտարարությամբ է մամլո ասուլիսում հանդես եկել Լիտվայի վարչապետ Ալգիդրաս Բուտկյավիչյուսը, հայտնում է TASS-ը:
«Ռուսական էմբարգոյի պատճառով երկրում կաթնամթերքի ոլորտը շատ դժվար վիճակում է: 2015թ. առաջին կեսին կաթի ու կաթնամթերքի արտահանումը կրճատվել է 34%-ով: Վիճակը ոլորտում ճգնաժամային է»,- ասել է նա: