
«Յուվենթուսը» պայմանավորվել է «Չելսիի» հետ

Գործարքը կարող է կնքվել երկուշաբթի օրը: Տրանսֆերի պայմանների համաձայն, «Յուվենթուսը» Կուադրադոյի վարձակալության համար «կապույտներին» կվճարի 1.5 մլն եվրո, իսկ հաջորդ ամառ նրան գնելու համար` 25 մլն եվրո:
Կուադրադոյին ձեռք բերելուց հետո «Յուվենթուսը» կհրաժարվի Դորտմունդի «Բորուսիայից» Հենրիխ Մխիթարյանին գնելու մտքից, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Իտալացի երկրպագուներին ծանոթ է Խուան Կուադրադոն, քանի որ նա հանդես է եկել «Ուդինեզեի», «Լեչչեի» և «Ֆիորենտինայի» կազմերում:
«Չելսին» ձեռք է բերել կոլումբիացուն «մանուշակներից» 2015թ. փետրվարի 2-ին:
Պրեմիեր լիգայում անցկացրած 13 խաղերի ընթացքում նա աչքի է ընկել 1 գոլային փոխանցմամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը