Մաքրեք օրգանիզմը նիկոտինից միայն 5 մթերքների միջոցով
Բոլորս էլ գիտենք նիկոտինի և ծխախոտի վատ ազդեցության մասին: Եթե դադարեցրել եք ծխելը կամ դեռ չեք կարողանում ազատվել այդ վնասակար սովորությունից, լավագույն բանը, որ կարող եք անել՝ օրգանիզմը նիկոտինից մաքրելն է: healthyfoodstar կայքը ներկայացնում է 5 բնական բաղադրիչներ, որոնք կօգնեն ձեզ այս հարցում:
Կիվի և կիտրոն- Ծխելու արդյունքում օրգանիզմից դուրս են գալիս A,C և E վիտամինները, որոնք ամրացնում են իմունային համակարգն ու օգնում են օրգանիզմին պայքարել ինֆեկցիաների դեմ: Կորցրած վիտամինները վերականգնելու համար անհրաժեշտ է օրական մեկ կիվի ուտել կամ ամեն առավոտ մեկ բաժակ կիտրոնի հյութ խմել:
Կանաչ թեյ և վիտամինային ջուր- Ծխախոտն օրգանիզմից դուրս է բերում կուտակված հեղուկը, որի արդյունքում հաճախ օրգանիզմը ջրազրկվում է: Մեծ քանակությամբ վիտամինային ջուր կամ կանաչ թեյ խմելով՝ կմաքրեք օրգանիզմը նիկոտինից:
Նարնջի հյութ- Այս հյութը ջրով է սնուցում օրգանիզմը, բացի այդ՝ օրգանիզմը սնուցում է անհրաժեշտ վիտամիններով և մաքրում այն նիկոտինից: Քամեք 2 նարինջ, հյութի վրա ավելացրեք մի փոքր ջուր և խմեք օրվա ընթացքում:
Թարմ գազար- Նիկոտինը վնասում է մաշկը՝ այն դարձնելով չոր: Եթե ցանկանում եք ազատվել ծխելու սովորությունից և վերականգնել մաշկի թարմությունը, մեծ քանակությամբ գազար կերեք: Գազարը հարուստ է վիտամիններ A-ով, C-ով, K-ով և B-ով, իսկ դրանք օրգանիզմի լավագույն մաքրողներն են:
Սպանախ և բրոկոլի- Օրգանիզմի նորմալ աշխատանքի համար ֆոլաթթուն պարտադիր է, բացի այդ՝ այն նաև անհրաժեշտ է օրգանիզմից նիկոտինը դուրս բերելու համար: Բրոկոլին հրաշալի միջոց է, որը հարուստ է վիտամիններ C-ով և B5-ով, որոնք մաքրում են օրգանիզմը նիկոտինից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը