
Աշխարհում ավտոմեքենաների ամենաթանկ հավաքածուն վաճառվել է 67 մլն դոլարով

Կալիֆոռնիայի Փեբլ-Նիչ քաղաքում Concours d’Elegance հեղինակավոր ցուցահանդեսի ժամանակ Sotheby’s աճուրդի տան կազմակերպած աճուրդում վաճառվել է աշխարհում ավտոմեքենաների ամենաթանկ հավաքածուն, հայտնում է BoldRide պարբերականը:
Մինչ աճուրդը սկսվելը հավաքածուն գնահատվել է 65 մլն դոլար:
Արդյունքում՝ 22 եզակի ավտոմեքենաները վաճառվել են 67 մլն դոլարով (հավաքածուից ևս երկու մեքենա չեն գտել իրենց գնորդներին):
Ներկայացված ավտոմեքենաները, դրանց սեփականատերը, ում անունը չի հաղորդվում, հավաքել է տասնամյակներ շարունակ:
Ամենաթանկ մեքենան դարձել է 1964թ. արտադրության Ferrari 250 LM-ը, որը վաճառվել է 17,6 մլն դոլարով: Երկրորդ տեղում է LM վարկածի McLauren F1-ը, որից աշխարհում կա ընդամենը 5 օրինակ: 1998թ. արտադրության մեքենայի գինը կազմել է 13,75 մլն դոլար, ինչը բացարձակ ռեկորդ է McLauren ավտոարտադրողի համար: