Բաժիններ՝

Ֆլորիդայի ափերի մոտ դայվերները հայտնաբերել են 4,5 մլն դոլարի գանձեր

Ամերիկացի դայվերների խումբը Ֆլորիդայի ափերի մոտ 300 տարի առաջ խորտակված նավում հայտնաբերել է 350 իսպանական ոսկեդրամներ: Ինչպես հայտնում է USA Today-ը, գտածոն գնահատվում է 4,5 մլն դոլար:

Դայվերներից երկու օր է պահանջվել դրամներն Ատլանտյան օվկիանոսի հատակից բարձրացնելու համար:

Նախ՝ նրանք հայտնաբերել էին 230 ոսկեդրամ, սական սկսված փոթորիկը խանգարել էր շարունակել որոնումները: Հաջորդ օրը նրանք կարողացել էին հայտնաբերել ևս 75-ը:

Նշվում է, որ 9 դրամ չափազանց հազվագյուտ են: Դրանք հատվել են հատուկ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 5-րդ-ի համար 1700-ականներին ու դրանցից յուրաքանչյուրը գնահատվում է 300 հազարական դոլար:

Գանձը հայտնաբերվել է 11 գալեոններից մեկում, որոնք խորտակվել էին 1715 թվականին Հավանայից Իսպանիա ճանապարհին: Նավաբեկությանը զոհ էր դարձել ավելի քան 1000 մարդ:

Գանձերի արժեքը, որոնք հայտնվել են օվկիանոսի հատակին, կազմում է 400 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս