
«Գառների լռությունը» ֆիլմի մոլագարի տունն աճուրդի է հանվել

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աճուրդի է հանվել մոլագար Բուֆալո Բիլի տունը ռեժիսոր Ջոնաթան Դեմիի «Գառների լռությունը» ֆիլմից, որը կինոյի պատմության լավագույն թրիլերներից է, հայտնում է People-ը:
300 հազար դոլար արժողությամբ տան վաճառքի մասին հայտարարությունը, որտեղ նկարահանվել են դերասան Թեդ Լևինի կերպարի մասնակցությամբ տեսարանները, հայտնվել է անշարժ գույքի կայքում:
Վիկտորինյան ոճով եռահարկ տունը կառուցվել է 1910-ին, ունի 3 ննջարան, սաունա ու լողավազան:
Նշվում է, որ կտտանքների տեսարանները նկարահանվել են կինոստուդիայում, իրականում տունը նկուղ չունի:
1991թ. Ջոդի Ֆոսթերի ու Էնթոնի Հոփկինսի մասնակցությամբ ֆիլմն արժանացել է 5 «Օսկար» մրցանակի, ինչպես նաև «Արծաթե արջի» Բեռլինի կինոփառատոնում՝ լավագույն ռեժիսուրայի համար: