Ջենիֆեր Լոուրենսը Forbes-ի կողմից ճանաչվել է 2015 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի
Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2015թ. ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային աղյուսակը:
Վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականում է «Քաղցած խաղերի» երիտասարդ աստղ Ջենիֆեր Լոուրենսը, որ 2014 թ. հունիսից մինչև 2015թ. վաստակել է 52 մլն դոլար:
Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է Սկարլետ Յոհանսոնը: Նրա մասնակցությամբ 2015թ. լույս է տեսել միանգամից երկու նախագիծ՝ «Վրիժառուների» երկրորդ մասն ու ֆանտաստիկ «Լյուսի» մարտաֆիլմը:
Դերասանուհու եկամուտը նախորդ տարի կազմել է 35,5 մլն դոլար:
Պատվավոր եռյակը եզրափակում է Մելիսա Մակ-Քարտին՝ 23 մլն դոլարով:
2015թ. ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների թոփ-10-յակը
1. Ջենիֆեր Լոուրենս-52 մլն դոլար

2. Սկարլետ Յոհանսոն- 35,5 մլն դոլար

3. Մելիսա Մակ-Քարտի- 23 մլն դոլար

4. Բինբին Ֆան- 21 մլն դոլար

5. Ջենիֆեր Էնիսթոն- 16,5 մլն դոլար

6. Ջուլիա Ռոբերթս- 16 մլն դոլար

7. Անջելինա Ջոլի ու Ռիզ Ուիզերսփոուն- 15 մլն դոլար


8. Էնն Հեթեուեյ ու Քրիստեն Ստյուարտ- 12 մլն դոլար


9. Քեմերոն Դիաս- 11 մլն դոլար

10. Գվինեթ Փելթրոու- 9 մլն դոլար

Սանդրա Բալոքը, ով 2014 թվականին գլխավորել էր վարկանշային աղյուսակը, այս տարի անգամ չի հայտնվել տասնյակում՝ վաստակելով 8 մլն դոլար:

