Բաժիններ՝

5 հետաքրքիր փաստ Լուիս Սուարեսի մասին

1. Լուիս Սուարեսը ծնվել է բազմազավակ ընտանիքում, որտեղ, բացի իրենից, կար ևս 7 տղա: Ըստ տարիքի՝ նա 4-րդ երեխան է: Նրա մեծ եղբայրը՝ Պաուլոն, նույնպես հայտնի ֆուտբոլիստ է, սակայն այդպես էլ չկարողացավ հասնել այնպիսի ճանաչման և փառքի, ինչպես իր եղբայրը:

2. 2009 թվականին Սուարեսն ամուսնացավ իր ողջ կյանքի սիրո՝ Սոֆի Բալբիի հետ: Այժմ նրանք մեծացնում են իրենց 4-ամյա աղջկան՝ Դելֆինային, և 2-ամյա որդուն՝  Բենիամինին:

3. Իր կարիերայի բարձունքում Սուարեսը բազում առաջարկներ է ստացել միջին կարգի ակումբներից: Այդ ակումբները նրան առաջարկում էին աստղաբաշխական աշխատավարձ: Սակայն Սուարեսը մերժում էր նրանց՝ ասելով, որ իրեն հետաքրքրում են տիտղոսները, այլ ոչ թե գումարի պարկերը:

4. Սուարեսը շատ էմոցիոնալ ֆուտբոլիստ է : Պետք է պարզապես հիշել Աշխարհի 2014 թվականի առաջնության ¼ եզրափակչի Ուրուգվայ-Գանա հանդիպումը, որտեղ ավելացրած 120-րդ րոպեին Սուարեսը ձեռքով խաղաց՝ փրկելով իր թիմին գոլից: Կարմիր քարտից և նշանակված 11 մետրանոցից հետո ֆուտբոլիստը չէր կարողանում զսպել արցունքները: Սակայն այդ դրամատիկ պահն ավարտվեց և արցունքները դարձան ոչ թե վշտի, այլ ուրախության, երբ Գանայի ֆուտբոլիստը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը:

5. Էլ ինչ փաստեր Սուարեսի մասին, եթե չենք հիշելու նրա՝ մարդկանց կծելու սովորության մասին: Հայտնի դեպքերից հետո Սուարեսն այցելել է հոգեբանական ակումբներ, և, ըստ բժիշկների հավաստման, այլևս չի կրկնի իր սխալը: Բացի այդ, կատալոնական Բարսելոնայի հետ պայմանագրում կա կետ, որտեղ սահմանված են հատուկ և շատ լուրջ պատիժներ այն դեպքի համար, եթե Սուարեսն ակումբի մարզաշապիկով կծի որևէ մեկին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս