Բաժիններ՝

Հետաքրքիր փաստեր Սերխիո Ռամոսի մասին

1. Մինչ 16 տարեկանը Ռամոսին արգելված էր վերադառնալ տուն ժամը 21:00-ից հետո:

2. Որքան էլ Սերխիոն սիրված լիներ ընտանիքում, նրան էլ էին մոռանում: Այդպես մի անգամ Սերխիոյին մոռացել էին տուն տանել մարզումից: Փոքրիկ Ռամոսը մինչ ուշ երեկո ստիպված է եղել անցկացնել մարզաբազայի հարակից տարածքում:

3. Փոքր տարիքում  թիմակիցները նրան անվանում էին խորամանկ  կատու, քանի որ նա միշտ գտնում էր հարձակմանը միանալու տարբերակը:

4. Ֆլորենտինո Պերեսի՝ Ռամոսին գնելու որոշումը չէր կայանա, եթե չլիներ իսպանացի հայտնի երգիչ Խոսե Մերսեն: Հենց նա է ասել, որ Ռամոսը հիանալի համալրում կլինի թիմի համար:

5. Իսկ Մադրիդյան ակումբի հետ պայմանագիր Ռամոսը կնքել է տրանսֆերային պատուհանի փակումից մեկ ժամ առաջ:

6. Սերխիո Ռամոսի գործակալն իր հարազատ եղբայրն է ՝ Ռենեն:

7. Ամեն անգամ խաղադաշտ մտնելուց առաջ Ռամոսը դիպչում է խոտածածկին աջ ձեռքով, հետո խաչակնքում է, իսկ խաղադաշտում լինելու առաջին րոպեներին վազում և դիպչում է խաղադաշտի եզրերին:

8. Երգելը Ռամոսի տարերքն է: Նա երգում է և նվագում է կիթառ:

9. Ռամոսի մարմնին կա 10 դաջվածք, որոնցից բոլորն էլ ունեն իրենց նշանակությունները: Այդ դաջվածքներից 4-ը ծննդյան տարեթվեր են. երկուսը՝ Ռամոսի ծնողներինը, իսկ մյուս երկուսը՝ Ռամոսի եղբայրներինը:

10. Ռամոսը մանկուց աչքի է ընկել անփութությամբ: Պետք է պարզապես հիշել, թե ինչպես նա ավտոբուսի տակ գցեց արքայական գավաթը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս