Մեղրով դիմակներ չոր և նորմալ մաշկի համար
Այս դիմակը խթանող ու մեղմացնող ազդեցություն ունի մաշկի վրա։ Խորհուրդ է տրվում նորմալ և չոր մաշկի հիգիենիկ խնամքի համար, թեփոտման, ինչպես նաև՝ թորշոմելու դեմ։ 1 ճ/գ մեղրը լուծել մեկ ճ/գ տաք կաթի, թթվասերի, սերուցքի, կաթնաշոռի կամ տաք, թարմ պատրաստված թեյի մեջ։ Ստացված զանգվածը քսել մաքուր մաշկին եւ թողնել 15 րոպե։ Դիմակը հանում են սառը ջրով, ապա մաքրում մեղրի հետ լուծված լոսյոնով։
Մեղրով դիմակ չոր և թորշոմող մաշկի համար. Կատարվում է միևնույն գործողությունը, գումարած՝ 1 ձվի դեղնուց և 1 թեյի գդալ բուսական յուղ։
Մեղրով և օղիով դիմակ չոր և նորմալ մաշկի համար. 100 գ մեղրը տաքացնել՝ անընդհատ խառնելով և ավելացնել 100 գ օղի։ Քսել դեմքին, վզին, ձեռքերով կամ խոնավ տամպոնով։ Լվանալ 15-20 րոպե անց՝ սառը ջրով։