Մոռացեք օստեոպարոզի մասին
Տարիներ շարունակ բժիշկներն անընդհատ հակաօստոեպարոզային դեղահաբեր են նշանակում կանանց: Այլընտրանքային բժշկության կողմակիցներն անընդհատ ներկայացնում են բնական դեղամիջոցներ, որի արդյունքում էլ խելագարի կոչում են ստանում: Սակայն այժմ գիտնականները համաձայնում են ալըտրանքային բուժումների հետ: Նրանք զգուշացնում են օստեոպարոզի դեմ ավանդական դեղամիջոցների անարդյունավետության և վնասների մասին: Այժմ գիտնականները խորհուրդ են տալիս առողջ դիետա, վարժություններ և հավելյալ վիտամինների և հանքանյութերի ընդունում:
Ինչո՞վ են վնասակար դեղամիջոցները
Գիտնականները զգուշացնում են, որ ավանդական դեղամիջոցները ոչ միայն թանկ են, այլև կողմնակի ազդեցություն ունեն:
Առողջ սննդակարգ՝ դեղահաբերի փոխարեն
Շատերի համար ավանդական դեղամիջոցները վերջին հնարավորությունն են,- ասում են գիտնականները:
10 տարվա հետազոտություններից հետո գիտնականները հանգեցին եզրակացության, որ կալցիումն ու վիտամին D-ն բարձրացնում են ոսկորների խտությունն ու լավացնում որակը, որն էլ նվազեցնում է կողոսկրի կոտրվածքի ռիսկը:
Մագնեզիումը, կալիումը և լիսինը նույնպես ազդում են ոսկորների որակի վրա: Այդ իսկ պատճառով, այն մարդիկ, ովքեր տառապում են օստեոպարոզով, պետք է այնպիսի սննունդ օգտագործեն, որոնք մեծ քանակությամբ սննդարար տարրեր են պարունակում: Կանոնավոր արևային լոգանք ընդունելը կարող է ապահովել վիտամին D-ի անհրաժեշտ քանակությունը:
Վարժություններ
Ինչպես մկանները, այնպես էլ ոսկորները կանոնավոր մարզումների դեպքում ամրանում են: Ահա թե ինչու կանոնավոր սպորտով զբաղվելը շատ կարևոր է օստեոպարոզը կանխարգելելու համար: Երբ մարզվում ենք, բացի մկաններից, ակտիվանում են նաև ոսկորները:
Հում մթերքներ
Հում մթերքներն ունեն բուժիչ ազդեցություն, և ապացուցված է, որ այն դրական ազդեցություն ունի շատ հիվանդությունների դեպքում:
Healthylifetricks կայքը ներկայացնում է մի քանի բաղադրատոմսեր, որոնք կանխարգելում են օստեոպարոզը:
Շոկոլադե սմուզի՝ կաղամբով
- 1 մեծ բանան
- Թարմ կաղամբի մի քանի տերև
- 2 հատ խուրմա
- 1 բաժակ հապալաս
- 1 ճ/գ կակաոյի փոշի
- 5 սառույցի կտոր
- 1/5 բաժակ ջուր
Արևադարձային սմուզի՝ կաղամբով
- 1 մեծ բանան
- ¼ ավոկադո
- 150 գ թարմ կաղամբ
- ¾ բաժակ արքայախնձոր
- ¾ բաժակ մանգո
- 1ճ/գ կոկոսի կաթ
- 1ճ/գ պերճածաղկի սիրոպ
- 1/5 բաժակ ջուր
Հապալասով և ելակով կաղամբ
- 1 մեծ բանան
- 1 բաժակ հապալաս
- ½ բաժակ ելակ
- 150գ կաղամբ
- 1/5 բաժակ ջուր
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք 1-2 րոպե՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Հյութը խմեք անմիջապես՝ կում-կում: Հյութի այս քանակությունը կարող է փոխարինել մեկ մարդու լիարժեք ուտելիքին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը